Մեր ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2019 թվականին։
Մենք Հայաստան ենք ներկրում Մոսկվա, Պետերբուրգ, Շանհայ, Հնդկաստան և այլ վայրերից։
Մենք առաջարկում ենք ձեզ, բժշկական սարքավորումներ, ախտորոշիչ սարքեր, լաբորատոր արտադրանքներ, պլաստմասե, ապակե տարաներ և ավելին։ Աշխատելով լավագույն արտադրողների հետ մենք վստահ ենք, որ մեր արտադրանքը մյուսներին ոչնչով չի զիջում։ Մեր ընկերության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ մենք միշտ փորձարկում ենք ներկրված բոլոր արտադրանքները մեր լաբորատորիայում: Մենք ունենք մասնագիտացված աշխատողներ, որոնք զբաղվում են նոր գործընկերների որոնմամբ։ Չնայած այն հանգամանքին, որ մենք աշխատումենք լավագույն արտադրողների հետ,նոր գործընկերների ամենօրյա որոնումը չի դադարում,բացի այդ, մեր լոգիստները զբաղվում են փոխադրման նոր ուղիների որոնմամբ։ Այս ամենի ողջ իմաստն այն է, որպեսզի մենք կարողանանք գտնենք նոր մատակարարների, լավագույն բեռնափոխադրող ընկերությունների, գտնենք կարճ ճանապարհ ապրանքների տեղափոխման համար,քանի որ դրանից է կախված գնի մատչելիությունը, որպեսզի վերջում մենք կարողանանք ձեզ տալ բարձր որակով և շահավետ գներով:
Եվ դա մեր գլխավոր առաջնահերթությունն է:


Այսպիսով մենք վստահ կարող ենք ասել, որ գինը կարող է լինել մատչելի իսկ որակը՝ անթերի: