«Alphaone» կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 2019 թվականին, ունենալով բազում մրցակիցներ մենք աշխատում ենք առանձանալ և կատարելագործվել, մեր թիմային աշխատանքով շտկել բոլոր անհարթությունները և մրցունակ լինել: Ներկա պահին մենք շարունակում ենք ուղղորդվել նույն կերպ: Հաշվի առնելով այդ ամենը, «Alphaone» կազմակերպությունը սկսեց ընդլայնվել և զարգանալ: Հաշվարկելով ամեն մի քայլը, մենք հասկացանք,որ առողջ մրցակցության համար մեր կողմից ներկայացված բժշկական պարագաները պետք է ունենան՝

  1. Գնորդի հետ փոխհարաբերություններում հարմարվողականություն և վստահություն:
  2. Գլխավորապես անթերի որակ:
  3. Անհամեմատ մատչելի գին:

«Alpahaone» կազմակերպությունը կանգ չի առնելու և շարունակելու է կատարելագործվել և զարգանալ, մենք առաջարկում ենք նոր փոփոխություններ այս ոլորտում, հեշտացնելով մեր հաճախորդի աշխատանքը։
Միայն մեզ մոտ կլինեն՝

  1. Անվճար ապրանքներ, որոնք դուք կարող եք ստանալ որոշակի բոնուսների դիմաց (բոնուսային համակարգ)։
  2. Անվճար հետ զանգ ծառայություն, որից կարող եք օգտվել մեր կայքից հարցեր ունենալու դեպքում։
  3. Նվերներ որոշ տոնական օրերին, ինչպես նաև ձեր կազմակերպության ծննդյան առթիվ։
  4. Անվճար առաքում Երևան քաղաքի շրջակայքում։
  5. Կգործեն զեղչեր տարբեր ապրանքների վրա։
  6. Գինը կնվազի մեծ քանակության դեպքում։


Այսպիսով մենք վստահ կարող ենք ասել, որ գինը կարող է լինել մատչելի իսկ որակը՝ անթերի: